Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Շտապօգնությաւն բուժաշխատողները դուրս են եկել ՊՊԾ գնդի տարածքից

Շտապօգնությաւն բուժաշխատողները դուրս են եկել ՊՊԾ գնդի տարածքից
31.07.2016 | 15:48

Առողջապահության նախարարի մամլո խոսնակ Անահիտ Հայթայանը տեղեկացրել է, որ ՊՊԾ գնդի տարածքում այլևս բժիշկ չկա: Շտապօգնության երկու բուժաշխատողները՝ Նորայր Թևանյանը և Մալինա Մարգարյանը դուրս են եկել գնդի տարածքից գիշերը ժամը 2-ին: Վարուժան Ավետիսյանը 1in.am-ին ասել է, որ իրենք պատանդի կարգավիճակում չեն պահել բժիշկներին, նրանց նկատմամբ հսկողություն չի եղել և թույլատրել են ցանկացած պահի հեռանալ:

«Եվ երեկ մեր ժամապահը նկատեց, որ վերջում մնացած երկու բժիշկներն էլ իրենց կամքով հեռացան: Մենք ասել էինք՝ ձեր խղճին կմնաք, թե որ որոշեցին գնան. Աստված իրենց հետ: Նրանք այստեղ հատուկ հսկողության տակ չեն եղել»:

Դիտվել է՝ 6526

Մեկնաբանություններ